Հարգելի ուսուցիչ
Աճող սերնդի կրթվածության ցուցանիշը և արժեհամակարգը պայմանավորված է մանկավարժների մասնագիտական պատրաստվածության և հմտությունների մակարդակով: Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է այն բանից, թե, արդյոք, ուսուցիչը գիտակ (կոմպետենտ) է գործընթացի ծրագրման, կազմակերպման և իրականացման, դասավանդման, ուսումնառության, գնահատման ռազմավարությունների, մեթոդների կիրառման հարցերում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է շարունակական մասնագիտական զարգացում և աճ, այդ թվում՝ ուսուցման գործընթացում ժամանակի մարտահրավերներին համապատասխան։
Կրթական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է այն բանով, թե ուսուցման պայմաններն, արդյոք, բարենպաստ են շահակիցների՝ սովորողների, հասարակության համար, ինչպես նաև՝ ուսումնառության գործընթացում դասավանդման ի՞նչ ռազմավարություն, գնահատման մեթոդներ են կիրառվում՝ սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գնահատելու համար:
Դասընթացը բաղկացած է 30 ժամից, որը ներառում է տեսական (9 ժամ), գործնական (20 ժամ), ամփոփիչ գնահատման (1 ժամ) բաղադրիչներ: Դասընթացը ներառում է 9 թեմա՝ ենթաթեմաներով, որոնց համար սահմանված են՝ նպատակը, խնդիրները և վերջնարդյունքները: Գնահատման բաղադրիչներն են՝
- մասնակցությունը,
- ամփոփիչ ստուգման արդյունքները:
Course Features
- Lectures 13
- Quiz 1
- Duration Lifetime access
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 125
- Certificate No
- Assessments Self