Back

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

250
ուսանող
25
Դասընթաց
15
դասընթացավար

Մեր մասին

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը 2019 թվականից համագործակցելով հանրկարթական դպրոցների հետ` սկսեց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների և Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման առկա և հեռավար դասընթացներ:

2021թ. մարտի 15-ին ԿԳՄՍ նախարարության հետ ստորգրվեց  համագործակցության հուշագիր: Իր շուրջ համախմբելով վերապատրաստման ոլորտի հմուտ մասնագետների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մասնակցեց 2021-2022 թթ. ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված  մրցույթներին և այդ բոլոր վերապատրաստումների մասով երաշխավորվեց հետևյալ ուղղություններով՝

 ü Հերթական ատեստավորման ենթակա հանրակրթական ուս. հաստատությունների ուսուցչին վերապատրաստող կազմակերպություններ

 ü Նախադպրոցական ուս. հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպություններ

 ü  Հանրակրթական ուս. հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ

 ü Նախադպրոցական ուս. հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ

 Խորացնելով իր գործունեությունը վերապատրաստման ոլորտում՝  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հատուկ հեռավար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար ստեղծել է առցանց հարթակ՝ «Կրթահարթակ» կայքը  (krtahartak.am), որը երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Այս կայքի միջոցով արդեն իսկ 2022 թ. իրականացվել են մի շարք վերապատրաստման հեռավար դասընթացներ, որոնք բարձր գնահատականի են արժանացել մասնակիցների կողմից:

Մեր թիմը

Մենք միավորել ենք ոլորտի առաջատար մասնագետներին