Back
User Avatar

Գոհար Վարդումյան

1975 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի
պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:
Տիրապետում է յոթ լեզուների, այդ թվում՝ լատիներեն և հին հունարեն:
1976 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության
բաժնում, առաջատար գիտաշխատող է, 2019 թվականից առ այսօր՝ բաժնի վարիչ:
1983 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայոց
նախաքրիստոնեական աստվածությունների պաշտամունքը» թեմայով, 1990-ականներից
դասավանդել է ուսումնական հաստատություններում, այդ թվում և Երևանի պետական
համալսարանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 2000 թվականից առ այսօր աշխատում է
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Դասավանդում է առարկաներ՝ կապված
հայկական և համաշխարհային մշակութային և քաղաքակրթական արժեքների հետ: 2006 թվականին
ստացել է դոցենտի կոչում:
Գիտական գործունեության շրջանակներում առավելապես հետաքրքրված է հայ ժողովրդի
պատմության և մշակույթի, հին հայոց հոգևոր աշխարհի, հեթանոսության և քրիստոնեության
փոխառնչությունների, ավանդականն ու արդիականը ներկայիս սովորութակարգում, հեռու և մոտ
ժողովուրդների հետ հայոց մշակութային առնչությունների, համաշխարհայնացման (գլոբալացման)
արդի գործընթացների ծիրում ազգային արժեքների թեմաներով:
Հեղինակ է 120-ից ավելի գիտական հոդվածների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, չինարեն
լեզուներով) և «Дохристианские культы армян» (Հայոց նախաքրիստոնեական
պաշտամունքը) մենագրության, համահեղինակ է «Կրոնների պատմություն. հին կրոններ» բուհական
ուսումնական ձեռնարկի:
Հոդվածներ կարելի է կարդալ այստեղ.
https://sci.academia.edu/GoharVardumyan

1 Course
7 Students