Back
User Avatar

Կարեն Թոխաթյան

1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի բաժինը:

1986 թվականից Հայաստանի և Արցախի Հանրապետություների բարձրալեռնային մասերում իրականացրել է ավելի քան 200 գիտարշավ` հայտնաբերել, քարտեզագրել և դասակարգել է հազարավոր ժայռապատկերներ և տասնյակ հնագույն աստղագիտական կառույցներ, տեղում կատարել հուշարձանների հաշվառման, պահպանության և բնակչության իրազեկման աշխատանք:

Կազմել է Հայաստանի, հարակից շրջանների և աշխարհի ժայռապատկերների էլեկտրոնային քարտեզ-շտեմարան:

1994 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնում, այժմ ավագ գիտաշխատող:

2020 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայաստանի ժայռապատկերների տիպաբանությունը և պատմամշակութային նշանակությունը» թեմայով: «Ժայռապատկերների Ուսումնասիրման Հայկական Միություն» հասարակական կազմակեպության (ARARA-T) հիմնադիր նախագահն է: «Հայկական Աստղագիտական Ընկերության» և աշխարհի մի շարք ժայռապատկերագիտական ու հնաստղագիտական միությունների անդամ է:

2023 թվականից՝ ավագ դասախոս է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանում, վարում է «Հայրենագիտություն» և «Համաշխարհային քաղաքակրթություն» դասընթացները:

90-ից ավելի գիտական և հանրամատչելի հոդվածների և «Հայաստանի ժայռապատկերները» մենագրության հեղինակ է:

Այլ հոդվածներ կարելի է կարդալ այստեղ.
https://sci.academia.edu/KarenTokhatyan

1 Course
6 Students