Back
User Avatar

Մարիաննա Տիգրանյան

Ծնվել է 1971 թվականին Երևանում:

Ավարտել է Երևանի Ձայնի մշակման և պահպանման երաժշտական դպրոցը։ 1990 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանը, 1995 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, իսկ 2005 թվականին՝ ասպիրանտուրան:

Հայաստանի ազգային ռադիոյի «Հայաստանի ձայն» խմբագրությունում (1994-1995 թթ.) վարել է հեղինակային հաղորդաշար (հայերեն, ռուսերեն) հայկական ժողովրդական երգաստեղծության ժանրերի մասին։

1995-2005 թթ. աշխատել է Արմավիրի արվեստի ուսումնարանում՝ որպես բաժնի վարիչ, 1997-1998 թթ. Եղվարդի երաժշտական դպրոցում: 2004 թվականից դասավանդում է Երևանի Կոիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

2010 թվականին դարձել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտական բաժնի գիտաշխատող, 2016 թվականին՝ ավագ գիտաշխատող։

2016 թ. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» թեմայով ատենախոսությունը:

Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին:

Ուսումնասիրում է հայոց ավանդական հարսանեկան ծեսը:

1 Course
5 Students