ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Դիրքորոշում և արժեք» բաժինը բաղկացած 10 ժամից, ներառում է երկու թեմա և գործնական պարապմունքներ: Դասընթացը կամփոփվի թեստային աշխատանքի միջոցով: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցը կստանա 1 կրեդիտը:
ՆՊԱՏԱԿ / ԽՆԴԻՐՆԵՐ
- ծանոթացնել ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչներին,
- զարգացնել ուսուցիչների մասնագիտական զարգացման հմտությունները ուսումնասիրելու ժողովրդավարական մշակույթի ձևավորման, նրա բաղադրիչների՝ հիմնարար արժեքների և վերաբերմունքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրման մեջ,
- նպաստել վերը նշված կարողունակույթունների բաղադրիչների արդյունավետ կիրառմանը դասապրոցեսում:
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
1) Ուսուցիչը կիմանա՝
ա) ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները,
բ) ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները,
գ) հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշումների և արժեքների ձևավորմանն ուղղված վերջնւսրդյունքներն՝ ըստ դպրոցի աստիճանների։
2) Ուսուցիչը կկարողանա՝
ա) համեմատել, վերլուծել, համադրել «արժեքներ», «վերաբերմունք» հասկացությունները, դրանք հասկանալի դարձնել սովորողին,
բ) սեփական վարքով օրինակ ծառայել սովորողներին ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների հիմնավոր ընկալման համար,
գ) արժևորել և գիտակցել ժողովրդավարական մշակույթի ձևավորման արժեքների դերը առարկան ուսուցանելիս, արժեքն ու գիտակցումը փոխանցել սովորողին,
դ) ժողովրդավարական մշակույթի արժեքների և վերաբերմունքի բաղադրիչները կիրառել դասապլաններ կազմելիս,
ե) կիրառել ուսումնական գործունեության տարբեր տեսակներ, ուսուցման արդյունավետ մեթոդներ արժեքների և վերաբերմունքի ձևավորման նպատակով,
զ) նպաստել իրավահավասարության, մարդասիրության և արդարության մթնոլորտի ձևավորմանը դասապրոցեսում։
Course Features
- Lectures 6
- Quiz 1
- Duration 3 ժամ
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 477
- Certificate No
- Assessments Self