Back
User Avatar

Արմեն Ղուկասյան

Սովորել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում:
2007թ-ից անցկացրել է ուսուցիչների վերապատրաստումներ:
Հեղինակ և համահեղինակ է պատմության մի շարք դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, թեմատիկ պալանների, շտեմարանների, աշխատանքային տետրերի, ուսումնաօժանդակ նյութերի և հոդվածների։
2001 թ.-ից դասավանդել է Երևանի մի շարք դպրոցներում (ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց, Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց)։
2017 թ.-ից աշխատում է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 դպրոցում` որպես տնօրենի ուսումնական գծով տեղակալ և դասավանդում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները:
2019 թ. ապրիլի 29-ին ՀՀ ԿԳ Նախարարի № 284-Ա հրամանով նրան շնորհվել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:
«Էդիթ Պրինտ» ՍՊԸ- ում հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն», «Մասնագիտական զարգացում» բաղադրիչների վերապատրաստող մասնագետ է:

5 Courses
958 Students