ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաժինը բաղկացած է 10 ժամից, ներառում է 4 թեմա և գործնական պարապմունքներ: Դասընթացը ամփոփվելու է թեստային աշխատանքի միջոցով:
ՎԿԱՅԱԿԱՆ / ՏԵՂԵԿԱՆՔ
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան 1 կրեդիտը հավաստող վկայական:
ՆՊԱՏԱԿ / ԽՆԴԻՐՆԵՐ
- Ծանոթացնել ուսուցիչներին կրթության բնագավառին վերաբերող իրավական ակտերին, հանրակրթության պետական չափորոշչի բովանդակությանը,
- Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր մակարդակը բնագավառի օրենսդրությանը վերաբերվող հարցերում, կատարելագործել օրենքներից օգտվելու նրանց հմտությունները,
- Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի բոլոր շահառուների (աշակերտ, ծնող, ուսուցիչ և մյուս մանկավարժական աշխատողների) իրավունքների ու պարտականությունների հստակ իմացության ու կատարման դաշտ,
- Տեսական և գործնական աշխատանքների միջոցով բարձրացնել ուսուցչի իմացական մակարդակը օրենսդրության բնագավառում: Որոշակի իրավիճակային հարցերի քննարկման արդյունքում նպաստել, որպեսզի ավելի ճիշտ կողմնորոշվեն կրթական գործընթացի հետ կապված տարբեր իրավիճակներում:
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Ուսուցիչը կկարողանա՝
ա) պաշտպանել իր և սովորողների իրավունքները,
բ) ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը,
գ) ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները,
դ) ներկայացնել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները։
Մանրամասներ
- Դասեր 30
- Թեստ 1
- Տևողություն 3 ժամ
- Մակարդակ Բոլորը
- Լեզու Հայերեն
- Մասնակիցներ 523
- Վկայական Ոչ
- Առաջադրանքներ Այո