«Նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժինը բաղկացած է 10 ժամից, ներառում է 4 թեմա և գործնական պարապմունքներ: Դասընթացը ամփոփվելու է թեստային աշխատանքի միջոցով:
ԱՐԴՅՈՒՆՔ / ՎԿԱՅԱԿԱՆ
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան 1 միավոր:
ՆՊԱՏԱԿ / ԽՆԴԻՐՆԵՐ
- Ծանոթացնել նախադպրոցական կրթության բնագավառին վերաբերող իրավական ակտերին:
- Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր մակարդակը բնագավառի օրենսդրությանը վերաբերվող հարցերում, կատարելագործել օրենքներից օգտվելու նրանց հմտությունները:
- Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի բոլոր շահառուների (նախադպրոցական տարիքի երեխա, ծնող (երեխայի օրինական ներկայացուցիչը), մանկավարժական աշխատողներ) իրավունքների ու պարտականությունների հստակ իմացության ու կատարման դաշտ:
- Տեսական և գործնական աշխատանքների միջոցով բարձրացնել մանկավարժական աշխատողների իմացական մակարդակը օրենսդրության բնագավառում: Որոշակի իրավիճակային հարցերի քննարկման արդյունքում, իրավունքների ու պարտականությունների հարցերում, նպաստել ավելի ճիշտ պատկերացումների ձևավորմանը:
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Վերապատրաստվողը կկարողանա՝
- պաշտպանել իր և նախադպրոցական տարիքի երեխաների իրավունքներն,
- ներկայացնել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը,
- ներկայացնել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության առարկան և նպատակներըը,
- ներկայացնել նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային իրավունքներն ու պարտականությունները։
Մանրամասներ
- Դասեր 16
- Թեստ 1
- Տևողություն 3 ժամ
- Մակարդակ Բոլորը
- Լեզու Հայերեն
- Մասնակիցներ 727
- Վկայական Ոչ
- Առաջադրանքներ Այո