Հարգելի մանկավարժ
Աճող սերնդի կրթվածության ցուցանիշը և արժեհամակարգը պայմանավորված է մանկավարժների մասնագիտական պատրաստվածության ու հմտությունների մակարդակով: Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է այն բանից, թե մանկավարժը գիտակ (կոմպետենտ) է, արդյոք, ուսուցման ծրագրման, կազմակերպման և իրականացման, դասավանդման, գնահատման ռազմավարությունների, մեթոդների կիրառման հարցերում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է շարունակական մասնագիտական զարգացում և աճ, այդ թվում՝ ուսուցման գործընթացում ժամանակի մարտահրավերներին համապատասխան տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում: Այս ամենին է միտված հերթական դասընթացը։
Դասընթացը բաղկացած է 25 ժամից. այն ներառում է ՏՀՏ (5 ժամ), ներառական կրթություն (5 ժամ), նախադպրոցական մանկավարժություն (5 ժամ), նախադպրոցական դաստիարակության մեթոդիկա (10 ժամ) բաժինները: Դասընթացը համապատասխանում է նախադպրոցական կրթության նոր չափորոշիչների պահանջներին:
Մանկավարժներին վկայական տրվելու է մասնակցության, ինչպես նաև ամփոփիչ թեստով ստուգման արդյունքների հիման վրա։
Course Features
- Lectures 11
- Quizzes 2
- Duration Lifetime access
- Skill level All levels
- Language English
- Students 159
- Certificate No
- Assessments Yes