«Տարիքային հոգեբանություն» դասընթացի թեմատիկ պլանը լիովին համապատասխանում է այդ առարկայի վերապատրաստման ծրագրին: Թեմատիկ պլանավորման մեջ վերապատրաստման ծրագիրը բաշխված է ըստ դասաժամերի: Դրանում նշված են տեսական և գործնական դասաժամերը, ինչպես նաև յուրաքանչյուր դասի նպատակը և վերջնարդյունքները: Թեմատիկ պլանում տրված են դասաժամին կատարվող գործնական աշխատանքի թեմաները, դրանց կատարման ձևը, ընթացքը և արդյունքները:
«Տարիքային հոգեբանություն» բաժնի ուսումնառության վերջնարդյունքները․
ա) մանկավարժը գիտի նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ընդհանուր բնութագիրը և հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր փուլերում.
բ) մանկավարժը գիտի նախադպրոցական տարիքի երեխաների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորման տարիքային առանձնահատկությունները.
գ) մանկավարժը կարողանում է, սաների տարիքային ընդհանուր բնութագրին համապատասխան, իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթաց.
դ) մանկավարժը կարողանում է ներկայացնել և կիրառել սաների ճանաչողական հետաքրքրությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված մեթոդներ.
ե) մանկավարժը կարողանում է պլանավորել և իրականացնել խումբն արդյունավետ կառավարելու, դրական հոգեբանական մթնոլորտ ապահովելու և սաների հետ արդյունավետ հաղորդակցվելու գործողություններ:
Course Features
- Lectures 15
- Quiz 1
- Duration Lifetime access
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 546
- Certificate No
- Assessments Self