«Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն» լսատեսողական գիրքը նախատեսված է անգլախոս օտարերկրացիների համար:
Գրքի I մասում ուսուցանվում է հայերենի այբուբենը և նվազագույն ամենից գործուն բառապաշարը տարբերակված ըստ խոսքի մասերի: Համապատասխան օրինակները նպաստում են հասկանալու հայոց լեզվի քերականության, մասնավորապես բառակազմության հիմնական օրինաչափությունները, բառաբարդումը և ածանցումը: Յուրաքանչյուր դասին զուգահեռ ներկայացվում է բառաշար և կարմիր գույնով ցուցվում են լեզվաքերականական կարևոր օրինաչափությունները զուգահեռաբար ցույց տալով նաև անգլերեն թարգմանության մեջ։ Այնուհետև ներկայացված են կաղապարային հարցեր և դրանց հնարավոր պատասխանները, թեմատիկ գործուն բառապաշար հայկական միջավայրում ապրելու և հաղորդակցական գործառույթն ապահովելու համար: «Քերականություն» բաժինը, ըստ էության, քերականության ուղեցույց է, որից սովորողները կարող են հետագայում ևս օգտվել: Խորհուրդ ենք տալիս նշված բաժինները միմյանց զուգակցված ուսումնասիրել` և ոչ հերթականությամբ:
Գրքի II մասը՝ «100 հաղորդակցական վարժություն հայերեն սովորել ցանկացող անգլախոս արտասահմանցիների համար» բաժինը ստեղծելիս նպատակ ենք ունեցել նպաստել սովորողների բանավոր խոսքի զարգացմանը, ինքնուրույն զրույց վարելու հմտությանը: Մենք շատ ենք կարևորում ենք այդ հարցերի իմացությունը: Եթե սովորողը թեկուզ և միայն տիրապետի տրված 100 կաղապարային հարցադրումներին, ապա որոշակի պատկերացում կկազմի հայերեն լեզվամտածողության վերաբերյալ: Հարցերը հիմնականում կազմված են նմանահունչ հարցական դերանունների հերթագայությամբ, որոնք ոչ միայն լեզվաբանական արժեք ունեն, այլև լեզվական միջավայրի լեզվամտածողության զգացողություն են ստեղծում և ապահովում լեզվի ուսուցման գործնականությունը:
Գրքի III մասը բավականին սեղմ ձևով ներկայաղնում է հայոց պատմությունը՝ մեր ազգի ստեղծման օրից մինչև 2018թ․։ Կարծում ենք՝ տեքստի ունկնդրումը և միաժամանակ աչքերով տեքստին հետևելը շատ օգտակար կլինեն հայերեն լեզվամտածողությունն ընդօրինակելու և սեփական մտքերը վերաշարադրելու առումով։
Լսատեսողական գիրքը հնարավորություն է ընձեռում հարկ եղած մասում կանգնեցնել հոլովակը և կրկնել, որքան որ անհրաժեշտ է նյութն ըմբռնելու համար։
Այս գրքով սովորելիս դուք ոչ միայն ձեռք կբերեք գրելու, կարդալու, հաղորդակցվելու կարողություններ, այլև ծանրակշիռ գիտելիքներ ձեռք կբերեք հայկական քաղաքակրթության վերաբերյալ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել հեղինակին․ lusine.mooradyan2011@yndex.ru:
Course Features
- Lectures 27
- Quiz 0
- Duration 3 ժամ
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 273
- Certificate Yes
- Assessments Yes