Նկարագրություն
Մանրամասներ
- Դասեր 2
- Թեստ 0
- Տևողություն 3 ժամ
- Մակարդակ Բոլորը
- Լեզու Հայերեն
- Մասնակիցներ 282
- Վկայական Այո
- Առաջադրանքներ Այո
Նկարագրություն
Աշոտ Ղուկասյանը ծնվել է Շիրակ աշխարհի Ախուրյանի շրջանի Մուսայելյան (այժմ Բասեն) գյուղում՝ դեռևս 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով պատմական Բասենից այստեղ վերաբնակեցված նախնիներից սերված տոհմիկ հայկական օջախում: Տարրական կրթություն է ստացել հայրենի գյուղում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Երևան: Որտեղ 1965-1971թթ. սովորել և ավարտել է Պարույր Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը՝ գերազանցությամբ: 1972-19777թթ. սովորել և ավարտել է Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը:
1996-ից մինչև 2019թ. աշխատել է Կրթության ազգային ինստիտուտում՝ որպես պատմության մասնագետ: Իր առաջարկած դասավանդման նոր մեթոդները, եղանակներն ու հնարները իր դասերին փորձարկելուց ու սպասելիք արդյունքն ստանալուց հետո հրամցրել է գործընկեր ուսուցիչներին:
Նա հեղինակ է «Հայոց պատմություն» և «Հայրենագիտություն» առարկաների մի շարք մեթոդական ձեռնարկների:
2019 թվականից նույն ոգևորությամբ շարունակում է իր գիատամանկավարժական գործունեությունը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Նա մշակում է ուսումնական այլընտրանքային ու ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, «Հայրենագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասերի օրինակելի պլաններ, կազմում ուսումնաօժանդակ և մասնագիտական զարգացման նյութերի ժողովածուներ, անցկացնում ինտերակտիվ սեմինար պարապմունքներ և քննարկումներ ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների և մանկավարժական այլ հարցերի շուրջ, հանդես գալիս գործող ծրագրերի ու դասագրքերի արմատական վերամշակման և նորացման վերաբերյալ առաջարկություններով:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համագործակցաբար, իրականացնում է առցանց հանդիպումների շարք: «Հայ մետաքսագործությունը և Սլուցկի գոտիները» թեմայով առցանց հանդիպման բանախոսն է...
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցաբար, իրականացնում է առցանց հանդիպումների շարք: «Հայոց պետականության հիմնադիր Հայկյանները և ներկան» թեմայով առցանց հանդիպման բանախոսն...
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցաբար, իրականացնում է առցանց հանդիպումների շարք: «Մեծ Հայքի Արցախ և Սյունիք աշխարհների ժայռապատկերները» թեմայով առցանց հանդիպման...
Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է աշխատանքի ճիշտ պլանավորումը, կարողունակ սանի զարգացումն ու ձևավորումը, որն իր հերթին ենթադրում է նախադպրոցական կրթության մասին օրենքի, Չափորոշչի,...