«Գնահատում» դասընթացի թեմատիկ պլանը լիովին համապատասխանում է այդ առարկայի վերապատրաստման ծրագրին: Թեմատիկ պլանավորման մեջ ծրագիրը բաշխված է ըստ դասաժամերի: Դրանում նշված են տեսական և գործնական ժամերը, ինչպես նաև յուրաքանչյուր դասի նպատակը և վերջնարդյունքները: Թեմատիկ պլանում տրված են դասի ընթացքում կատարվող գործնական աշխատանքի թեմաները, դրանց կատարման ձևը, ընթացքը և արդյունքները:
«Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական արդյունքների գնահատում» բաժնի ուսումնառության վերջնարդյունքները․
ա) մանկավարժը գիտի սաների զարգացման ընթացքի դիտարկման և գնահատման համակարգի հիմնական սկզբունքները.
բ) մանկավարժը կարող է կազմել տարբեր աստիճանի բարդության առաջադրանքներ՝ ըստ պահանջվող բնութագրիչների.
գ) մանկավարժը գիտի ձևավորող գնահատման տեսակներն ու գործիքները.
դ) մանկավարժը կարող է կազմել ձևավորող գնահատման գործիքներ և սյունակներ՝ ըստ նպատակի:
Մանրամասներ
- Դասեր 6
- Թեստ 1
- Տևողություն Lifetime access
- Մակարդակ Բոլորը
- Լեզու English
- Մասնակիցներ 433
- Վկայական Ոչ
- Առաջադրանքներ Այո