Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է աշխատանքի ճիշտ պլանավորումը, կարողունակ սանի զարգացումն ու ձևավորումը, որն իր հերթին ենթադրում է նախադպրոցական կրթության մասին օրենքի, Չափորոշչի, ծրագրերի, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և իրականացման ձևերի, առանձնահատկությունների իմացություն, ինչով էլ պայմանավորված է սույն դասընթացի թեմաների ընտրությունն ու կարևորությունը:
Դասընթացի ավարտին ակնկալում ենք, որ մասնակիցները.
Կիմանան․
- Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունները
- Խմբերի համալրման կարգը և առնաձնահատկությունները
- Չափորոշչահեն ուսուցման պահանջները
- Ներառական կրթության բուն գաղափարախոսությունը
- Առավել հաճախ հանդիպող կրթական կարիքները և դրանց դրսևորումները
- Զարգացման ծրագրի մշակման ժամանակակից պահանջները
- այլ
Կտիրապետեն․
- իրենց իրավունքներին, պաշտոնային պարտականություններին
- նախադպրոցական կրթության կրթական պետական Չափորոշչին` որպես չափորոշչահեն ուսուցման կազմակերպման պետական նորմատիվային փաստաթուղթ
- աշխատանքի պլանավորման տարբեր ձևերին և դրանց ներկայացվող պահանջներին
- կտիրապետեն իրատեսական և չափելի նպատակներ և վերջրարդյունքներ սահմանելու կարողություններին
- ներառական կրթության համատեքստում ընդունելի բառապաշարին և ԿԶԱՊԿ ունեցող սաների հետ տարվող աշխատանքի առանձնահատկություններին և պլանավորման ձևերին
- զարգացման ծրագիր գրելու կարողություններին
- այլ
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, կկատարեն գործնական աշխատանքներ, կիրականացվի փորձի փոխանակում:
Course Features
- Lectures 8
- Quiz 1
- Duration 2 weeks
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 130
- Certificate No
- Assessments Yes