Course Features
- Lectures 12
- Quiz 1
- Duration 10 weeks
- Skill level All levels
- Language English
- Students 58
- Certificate No
- Assessments Self
2002 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև եղել է նույն ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության ու մեթոդիկաների ամբիոնի հայցորդ։
22 տարի շարունակ աշխատել և աշխատում է կրթության տարբեր օղակներում՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում` որպես հոգեբան, հոգեբան-հետազոտող, հոգեբանության ուսուցչուհի, Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում` որպես հոգեբան։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստն է։ Զուգահեռ դասավանդել և դասավանդում է ՀՊՄՀ սկզբնական ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության ու մեթոդիկաների ամբիոնում:
2016 թ. «Հույսի կամուրջ» ՀԿ-ում վերապատրաստվել է որպես վերապատրաստող և իրականացրել վերապատրաստումներ «Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն» թեմայով. 2019 թ. դեկտեմբերից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Teach For Armenia (Դասավանդի՛ր, Հայաստան) կրթական ծրագրի շրջանակներում` որպես ՀՄԿ վերապատրաստող մենթոր։
Եղել է ԿԶՆԱԿ հիմնադրամի նախադպրոցական համալիր ծրագրերի հոգեբան խորհրդատու և փորձագետ։
40-ից ավելի ուսումնամեթոդական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, ինչպես նաև «Ներառող դասավանդում» ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համագործակցաբար, իրականացնում է առցանց հանդիպումների շարք: «Հայ մետաքսագործությունը և Սլուցկի գոտիները» թեմայով առցանց հանդիպման բանախոսն է...
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցաբար, իրականացնում է առցանց հանդիպումների շարք: «Հայոց պետականության հիմնադիր Հայկյանները և ներկան» թեմայով առցանց հանդիպման բանախոսն...
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցաբար, իրականացնում է առցանց հանդիպումների շարք: «Մեծ Հայքի Արցախ և Սյունիք աշխարհների ժայռապատկերները» թեմայով առցանց հանդիպման...
Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է աշխատանքի ճիշտ պլանավորումը, կարողունակ սանի զարգացումն ու ձևավորումը, որն իր հերթին ենթադրում է նախադպրոցական կրթության մասին օրենքի, Չափորոշչի,...
Not a member yet? Register now
Are you a member? Login now