Նպատակները՝
ա) ուսուցիչն իմանա՝
- կրտսեր դպրոցականների իմացական պրոցեսների զարգացումը,
- դեռահասության տարիքի առանձնահատկությունները, դեռահասի հոգեբանամանկավարժական ընդհանուր բնութագիրը,
- պատանեկան տարիքի առանձնահատկությունները, ավագ դպրոցականի հոգեբանամանկավարժական բնութագիրը,
- դեռահասի ուսումնական գործունեությունը: Դեռահասի փոխհարաբերությունները չափահասների հետ: Ինքնագիտակցության զարգացումը:
բ) ուսուցիչը կարողանա՝
- բնութագրել միջին և ավագ դպրոցի սովորողներին, նրանց բնորոշ տարբերիչ առանձնահատկությունները.
- Նշել հայոց լեզվի և գրականության դասավանդման նպատակադրումներն ըստ տարիքային խմբերի:
Բաժնի ուսումնառության վերջնարդյունքները․
- Ուսուցիչը բնութագրում է սովորողների հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում և կարողանում է, այդ առանձնահատկությունները հաշվի առնելով, իրականացնել արդյունավետ դասավանդում․
- ուսուցիչը ներկայացնում է սովորողների ուսումնական հետաքրքրությունների ձևավորման տարիքային առանձնահատկությունները և կիրառում է դրանց բացահայտմանն ու զարգացմանն ուղղված մեթոդներ․
- ուսուցիչը ծանոթ է սովորողների ուսումնառության ոճերին և դրանց համապատասխան` ուսումնառության գործընթացը կառուցելու ձևերին ու միջոցներին․
- ուսուցիչը կարողանում է պլանավորել դասարանն արդյունավետ կառավարելու, դրական հոգեբանական մթնոլորտ ապահովելու և սովորողների հետ արդյունավետ հաղորդակցվելու գործողություններ:
Օգտագործվող նյութերը՝ Սովորողների հոգեբանամանկավարժական բնութագիրն ըստ տարիքային խմբերի: Դեռահասի հոգեբանամանկավարժական բնութագիրը: Ավագ դպրոցականի հոգեբանամանկավարժական բնութագիրը:
Course Features
- Lectures 13
- Quiz 1
- Duration Lifetime access
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 322
- Certificate No
- Assessments Self