Հարգելի մանկավարժ
Աճող սերնդի կրթվածության ցուցանիշը և արժեհամակարգը պայմանավորված է մանկավարժների մասնագիտական պատրաստվածության և հմտությունների մակարդակով: Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է այն բանից, թե, արդյոք, մանկավարժը գիտակ (կոմպետենտ) է գործընթացի ծրագրման, կազմակերպման և իրականացման, դասավանդման, ուսումնառության, գնահատման ռազմավարությունների, մեթոդների կիրառման հարցերում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է շարունակական մասնագիտական զարգացում և աճ, այդ թվում՝ ուսուցման գործընթացում ժամանակի մարտահրավերներին համապատասխան տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում: Դրան է միտված հերթական ատեստավորման ներկայացած ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ՏՀՏ բաղադրիչը, որն մանկավարժի շարունակական կրթության անբաժանելի մասն է կազմում:
Դասընթացը բաղկացած է 15ժամից, որը ներառում է տեսական , գործնական և ամփոփիչ գնահատման բաղադրիչներ: Դասընթացը ներառում է 5 թեմա՝ ենթաթեմաներով, որոնց համար սահմանված են՝ նպատակը, խնդիրները և վերջնարդյունքները: Գնահատման բաղադրիչներն են՝
- մասնակցությունը
- ամփոփիչ ստուգման արդյունքները:
Կրթական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է այն բանով, թե ուսուցման պայմաններն, արդյոք, բարենպաստ են շահակիցների՝ սովորողների, հասարակության համար, ինչպես նաև՝ ուսումնառության գործընթացում դասավանդման ի՞նչ ռազմավարություն, գնահատման մեթոդներ են կիրառվում՝ սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գնահատելու համար: ՏՀՏ բաղադրիչի մեթոդական ապարատում հաշվի են առնվել ուսուցման արդյունավետության բարձրացման արդիական բոլոր մոտեցումները:
Վերապատրաստման նպատակը.
- մանկավարժների մասնագիտական աճն ու զարգացումը՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում նպատակային և ակտիվորեն կիրառելու ուղղությամբ.
- ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը՝ ուսուցիչների ՏՀՏ-ների կիրառման հմտությունների ձևավորման միջոցով:
Course Features
- Lectures 7
- Quiz 1
- Duration Lifetime access
- Skill level All levels
- Language English
- Students 452
- Certificate No
- Assessments Self