Հարգելի ուսուցիչ
Աճող սերնդի կրթվածության ցուցանիշը և արժեհամակարգը պայմանավորված է մանկավարժների մասնագիտական պատրաստվածության և հմտությունների մակարդակով: Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է այն բանից, թե, արդյոք, ուսուցիչը գիտակ (կոմպետենտ) է գործընթացի ծրագրման, կազմակերպման և իրականացման, դասավանդման, ուսումնառության, գնահատման ռազմավարությունների, մեթոդների կիրառման հարցերում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է շարունակական մասնագիտական զարգացում և աճ, այդ թվում՝ ուսուցման գործընթացում ժամանակի մարտահրավերներին համապատասխան տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում: Դրան է միտված հերթական ատեստավորման ներկայացած ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ՏՀՏ բաղադրիչը, որն ուսուցչի շարունակական կրթության անբաժանելի մասն է կազմում:
Դասընթացը բաղկացած է 20 ժամից, որը ներառում է տեսական (7 ժամ), գործնական (12 ժամ), ամփոփիչ գնահատման (1 ժամ) բաղադրիչներ: Դասընթացը ներառում է 5 թեմա՝ ենթաթեմաներով, որոնց համար սահմանված են՝ նպատակը, խնդիրները և վերջնարդյունքները: Գնահատման բաղադրիչներն են՝
- մասնակցությունը
- ամփոփիչ ստուգման արդյունքները:
Կրթական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է այն բանով, թե ուսուցման պայմաններն, արդյոք, բարենպաստ են շահակիցների՝ սովորողների, հասարակության համար, ինչպես նաև՝ ուսումնառության գործընթացում դասավանդման ի՞նչ ռազմավարություն, գնահատման մեթոդներ են կիրառվում՝ սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գնահատելու համար: ՏՀՏ բաղադրիչի մեթոդական ապարատում հաշվի են առնվել ուսուցման արդյունավետության բարձրացման արդիական բոլոր մոտեցումները:
Վերապատրաստման նպատակը.
- ուսուցիչների մասնագիտական աճն ու զարգացումը՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում նպատակային և ակտիվորեն կիրառելու ուղղությամբ.
- ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը՝ ուսուցիչների ՏՀՏ-ների կիրառման հմտությունների ձևավորման միջոցով:
Ակնկալվող վերջնարդյունքներ և ընդհանրական հմտություններ
Դասընթացի միջոցով մասնակիցները՝
պետք է գիտենան՝
- ուսուցման կառավարման համակարգերը և դրանց ընձեռած հնարավորությունները,
- էլեկտրոնային դասընթացների ստեղծումը, ուսուցման գործընթացի կազմակերպումն ու կառավարումը՝ ուսուցման կառավարման համակարգերում,
- ուսումնական նյութերի և այլ մոդուլների տեղակայումը դասընթացում,
- թվային առաջադրանքների ստեղծման հնարավորություններն ու ձևերը տարբեր միջավայրերում,
- էլեկտրոնային գրատախտակի տեսակները, աշխատանքային սկզբունքները, անհրաժեշտ պայմանները, կրթական կայքերը.
պետք է տիրապետեն՝
- ուսուցման կառավարման համակարգերում դասընթացների ստեղծման, ուսուցման կազմակերպման և կառավարման գործընթացների գործիքակազմի կիրառմանը,
- առաջադրանքների ստեղծման մեթոդաբանությանը,
- ուսումնական գործընթացում էլեկտրոնային գրատախտակի կիրառման եղանակներին և հիմնական գործիքակազմին, ուսուցման նորագույն մեթոդներին ու հնարներին,
- կրթական կայքերի առանձնահատկություններին.
պետք է կարողանան՝
- տարբեր միջավայրերում ստեղծել և տեղադրել ուսումնական նյութեր, մոդուլներ, առաջադրանքներ, ստեղծել դասարաններ կամ խմբեր, դրանցում ներգրավել սովորողներին և իրականացնել դասեր, քննարկումներ և այլն,
- թվային գործիքների միջոցով ստեղծել թվային առաջադրանքներ և դրանք կիրառել ուսուցման գործընթացում,
- էլեկտրոնային գրատախտակն արդյունավետ կիրառել ուսուցման գործընթացում,
- օգտվել նշված կայքերի ընձեռած հնարավորություններից,
- քննարկել նշված թեմաների շրջանակում ներկայացված առաջադրանքները՝ դուրս բերելով ավելի արդյունավետ լուծումներ,
- վերլուծել ուսուցման կառավարման էլեկտրոնային տարբեր համակարգերի առավելություններն ու թերությունները՝ դրանք ուսուցման գործընթացում նպատակային և արդյունավետ կիրառելու համար:
Մանրամասներ
- Դասեր 8
- Թեստ 1
- Տևողություն Lifetime access
- Մակարդակ Բոլորը
- Լեզու Հայերեն
- Մասնակիցներ 177
- Վկայական Ոչ
- Առաջադրանքներ Այո