Back
armen-ghukasyan

Ղուկասյան Արմեն

Դասընթացավար

Սովորել է Երևանի  պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում:

2007թ-ից անցկացրել է ուսուցիչների վերապատրաստումներ:

Հեղինակ և համահեղինակ է պատմության մի շարք դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, թեմատիկ պալանների, շտեմարանների, աշխատանքային տետրերի, ուսումնաօժանդակ նյութերի և հոդվածների։

2001 թ.-ից դասավանդել է Երևանի մի շարք դպրոցներում (ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց, Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց)։

2017 թ.-ից աշխատում է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 դպրոցում` որպես տնօրենի ուսումնական գծով տեղակալ և դասավանդում է «Հայոց  պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հայոց  եկեղեցու պատմություն» առարկաները:

2019 թ. ապրիլի 29-ին  ՀՀ ԿԳ Նախարարի № 284-Ա հրամանով  նրան շնորհվել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

«Էդիթ Պրինտ» ՍՊԸ- ում հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն», «Մասնագիտական զարգացում»  բաղադրիչների վերապատրաստող մասնագետ է:

Other Members