Գրիգորի Առուստամյան
1980 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1993-2006 թթ. աշխատել է Երևանի Դ. Վարուժանի անվան դպրոցում` որպես ուսումնական գծով փոխտնօրեն.
2008-2019 թ. աշխատել է ՀՀ կրթության ազգային ինստիտուտում` որպես մանկավարժական կադրերի վերապատրաստման և ատեստավորման բաժնի աշխատակից: Զբաղվել է մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպման, իրականացման ու վերահսկման աշխատանքներով:
2011-2019 թթ. իրականացրել է հանրակրթական դպրոցների ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկություն ունեցողների 90-ժամյա վերապատրաստման դասընթացներ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում:
2008-2019 թթ. իրականացրել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների՝ «Հանրակրթական բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի վերապատրաստումներ:
2021 թ. «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ում և թիվ 173 hիմնակա դպրոցում իրականացրել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների «Հանրակրթական բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի վերապատրաստումներ:
2022 թ. հունիս-հուլիս ամիսներին «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ում իրականացրել է վերապատրաստման դասընթացներ:
#