
Կորյուն Առաքելյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա):
Երկար տարիներ աշխատել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցում, այնուհետև՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի Մաթեմատիկայի ֆակուլտետի Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնում՝ որպես դասախոս: Զուգահեռաբար վերապատրաստման դասընթացներ է անցկացրել Կրթության ազգային ինստիտուտում (մաթեմատիկայի ուսուցիչների համար):
Բազմիցս եղել է դպրոցականների քաղաքային և հանրապետական մաթեմատիկական օլիմպիադաների ժյուրիի նախագահ:
Ուսումնա-մեթոդական բազմաթիվ հոդվածների (100-ից ավել), ձեռնարկների և օժանդակ դասագրքերի (մոտ 100) հեղինակ է: Ունի նաև Ռուսաստանում հրատարակված, ռուսերեն լեզվով գրված ուսումնական երկու ձեռնարկ: