Back
pip

Լուսինե Մուրադյան

Դասընթացավար

Ես՝ Լուսյա Կարապետի Մուրադյանս, ծնվել եմ 11.06.1964 թվականին, մայրաքաղաք Երևանում։ Ազգությամբ հայ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

1971-1981թթ․սովորել եմ Ե. Չարենցի անվան № 67 միջնակարգ դպրոցում։

1981-1985թթ․սովորել եմ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի  հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում և 1985թ․ ստացել եմ հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։

1985թ․ ընդունվել եմ Ստ. Շահումյանի անվան №1 միջն. դպրոց, որպես՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1987-1991թթ․ համագործակցել եմ Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրության հետ, որպես՝ <<Հայոց լեզու>>, <<Մայրենի լեզու>>,  <<Սովորում ենք հայերեն>> հաղորդումների հեղինակ-վարող։

1997թ․ ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որպես՝ հայոց լեզվի և տերմինաբանության ամբիոնի հայոց լեզվի դասախոս։

2001թ․ մրցութային կարգով ընտրվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արտասահմանցի ուսանողների համար լեզուների ամբիոնի հայոց լեզվի դասախոս և աշխատել մինչև 2007թ․։

2009թ․ ԵՊՄՀ-ի սկզբնական կրթության և հայոց լեզվի մեթոդիկայի ամբիոնի հայցորդ եմ եղել։ Իմ ատենախոսության թեման է <<Հայերենի՝ իբրև օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները այլալեզու ուսանողներով համալրված խմբերում>>։

2009թ․-ից աշխատում եմ Երևանի <<Հայբուսակ>> համալսարանում, որպես՝ բժշկական ֆակուլտետի արտասահմանցի ուսանողների հայոց լեզվի դասախոս, որտեղ և իրականացրել եմ մասնագիտական փորձարարություն։

2007թ․-2018թ․համագործակցում եմ <<Լազարյան դպրատուն>>,  <<Լինգվաֆորում>>, <<Ալյանս ֆրանսեզ>> լեզվի կենտրոնների հետ՝ որպես արտասահմանցի ուսանողների հայոց լեզվի դասախոս։

2013-2015 թթ․մասնակցել եմ ՀՀ Սփյուռքի նախարարության <<Արի տուն>> ծրագրի աշխատանքներին, որպես՝  հայերենի ուսուցիչ։

2015 թ․ ամռանն աշխատել եմ ՀՀ Սփյուռքի նախարարության <<Սփյուռք>> ամառային դպրոցում`որպես՝ հայերենի դասախոս։

2015 թ․ Սփյուռք-Հայաստան գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած  աջակցության համար պարգևատրվել եմ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրով։

Հեղինակն եմ հայերենը՝ իբրև օտար լեզու ուսուցանելու համար նախատեսված վեց ձեռնարկների, յոթ հոդվածների և <<Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն>>, ‘Learning Armenian Headstart’, (1-2 մաս, Էդիթ Պրինտ, Երևան 2011, 248 էջ), <<Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն>>, ‘Learning Armenian Headstart’, (1-3 մաս, Էդիթ Պրինտ, Երևան 2018, 258 էջ) դասագրքերի։

2015 թ․ընդունվել եմ <<Ալյանս>> ցենտրիստական կուսակցության շարքերը, նույն թվականին ընտրվել եմ այդ կուսակցության ԿԳ  հանձնաժողովի նախագահ։

2017թ․ կուսակցության կողմից առաջադրվել եմ <<Ծառուկյան>> կուսակցությունների դաշինքի ԱԺ պատգամավորության թեկնածու։

2021թ․ <<Մեր տունը Հայաստանն է>> կուսակցության կողմից առաջադրվել եմ  ԱԺ պատգամավորության թեկնածու։

2021թ․ <<Ալյանս>> առաջադիմական ցենտրիստական կուսակցության կողմից պարգևատրվել եմ պատվոգրով։

<<Երկաթագիր>> հասարակական կրթական կազմակերպության նախագահն եմ։

2018թ․ ստացել եմ մ․գ․թ․ գիտական աստիճան։

Հաղորդակցվում և թարգմանում եմ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով։

Ամուսնացած եմ։ Ունեմ 1 դուստր, 1 որդի։ Բնակվում եմ ք․ Երևանում,  Մոլդովական 7/ 6 հասցեում։

Անչափ սիրում եմ իմ հայրենիքը, իմ ընտանիքը և իմ մասնագիտությունը։

Իմ նորարարական ատենախոսության մեջ նկարագրել եմ այն մեթոդները, որով հնարավոր է 32 դասաժամում արտասահմանցիներին սովորեցնել հայերենի առաջին մակարդակը։ Երկրորդ մակարդակում ուսանողները հմտանում են  հաղորդակցություն վարելու մեջ։ Երրորդ մակարդակում սովորում են մասնագիտական խոսք։ Իսկ ես շարունակում եմ դասավանդել, ստեղծել նոր ձեռնարկներ և տարածել իմ մեթոդաբանությունը։

Other Members