Back
Snapchat-1487068384

Թամարա Թովմասյան

Դասընթացավար

Մասնագիտությունը` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, աշխատել է որպես ՀՀ ԿԳՆ ԿԱԻ հայագիտական և սոցիալ-մշակութային բաժնի մասնագետ:
Զբաղվել է  չափորոշիչների, ուսումնական ծրագրերի մշակմամբ և լրամշակմամբ։
Անցկացրել է վերապատրաստման դասընթացներ։
1971-1975 թթ.- Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
2000-2003 թթ. սովորել է ԵՊՀՄ ասպիրանտուրայում:
1975-2010 թթ. հոկտեմբեր Մարտունու թիվ 2 միջն. դպրոց, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով
փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1995-2003 թթ.  Մարտունու «Գեղարքունիք» համալսարանի
դասախոս (հայոց լեզու, հայոց լեզվի ուսուցման մեթոդիկա, գրաբար, արևմտահայերեն գրական լեզու):
2001-2007 թթ.  «ԱՅՐԵՔՍ» «Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ» (ԱՄՆ) կազմակերպության հումանիտար առարկաների ուսուցիչների վերապատրաստող դասախոս` Երևանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի տարածաշրջաններում:
2008-2012 թթ.  Հանրային խորհրդի կրթության և գիտության հանձնաժողովի անդամ, Գեղարքունիքի մարզի համակարգող:
2010-2019 թթ. հոկտեմբեր-հունիս  ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ:
2019-2020 թթ. Երևանի Վարդանանք կրթահամալիրում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
2020 թ.-ից Էդիթ Պրինտ հրատարակչության կրթական ծրագրերի մասնագետ, վերապատրաստող դասախոս:
2021 թ. սեպտեմբերից ՀՀ ԳԱԱ միջազգային ուսումնական կենտրոնի մագիստրատուրայի դասախոս, ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ:

 

Մասնակցել է վերապատրաստման հետևյալ ծրագրերին`
2001 թ. ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական և
մշակութային բաժնի կողմից հովանավորվող 2001-2003 թթ. «Միջին դպրոցի ուսումնական պլանի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր Հայաստանում» (IREX)։
2001-2005 թթ. «Կյանքի հմտություններ», «Քաղկրթություն» առարկաների վերապատրաստման դասընթացներ (UNICEF):
2002 թ. «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագիր:
2006 թ. «ՀՀ կրթության որակ և համապատասխանություն ծրագրի» «Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում» ենթածրագրի շրջանակում նոր կրթակարգի, առարկայական չափորոշչի, ծրագրի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստողների դասընթացներ։
2015 թ. հեռավար ուսուցման դասընթացներ մասնակցություն (Երևանի Հայկական վիրտուալ համալսարան):
2017 թ.  Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպված փորձագետների և վերապատրաստողների միջազգային դասընթաց (Օգոստոսի 3-13, Նիդերլանդներ, ք. Խիթհորն):

Իրականացրել է վերապատրաստման հետևյալ ծրագրերը`
2003-2007 թթ.  «ԱՅՐԵՔՍ» «Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ» (ԱՄՆ) կազմակերպության հումանիտար առարկաների ուսուցիչների վերապատրաստում` Երևանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի տարածաշրջաններում:
2006 -2010 թթ.- Գեղարքունիքի մարզի դպրոցների հայոց լեզվի, գրականության ուսուցիչների վերապատրաստման
դասընթացներ (ԾԻԳ)։
2010-16 թթ.- Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
2011թ.- Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու ցանկություն ունեցողների  90-ժամյա վերապատրաստման դասընթաց (Վարդենիս):
2011-2018 թթ. հերթական ատեստավորման ենթակա «Հայոց լեզու», «Գրականություն» (մասնագիտություն և օրենսդրություն) առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:
2011 թ. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց (Երևան)։
2011-18 թթ. հերթական ատեստավորման ենթակա հայոց լեզվի, գրականության ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստման դասընթացի ծրագիր (Երևան և մարզեր):
2013 թ. Ավագ դպրոցի հայոց լեզվի, գրականության ուսուցիչների վերապատրաստում (Երևան և մարզեր):
2015 -2018 թթ. Հայաստանի հանրակրթական դպրոցների հայոց լեզվի, գրականության ուսուցիչների հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպում և անցկացում (ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)։
2016 -2018 թթ.  ներառական կրթության վերապատրաստման դասընթացներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում (Երևան, մարզեր):

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
2011 – 2015 թթ.- Ջավախքի հայոց լեզվով ուսուցմամբ հայկական դպրոցների հայոց լեզվի, գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
2017 թ.  Վիեննայի հայկական մեկօրյա դպրոցի ուսուցիչների վերապատրաստում (անհատական հրավեր – օգոստոսի 14-24):
2017 թ. ՌԴ-ում գործող ռուսերեն լեզվով ուսուցմամբ հայկական մեկօրյա դպրոցների ու լրացուցիչ կրթության խմբակների հայոց լեզվի, գրականության ուսուցիչների վերապատրաստում (Կրասնոդար, Բլագովեշչենսկ, Սվոբոդնի):
2018 թ. Նիդերլանդների հայոց լեզվով ուսուցմամբ հայկական մեկօրյա դպրոցների հայոց լեզվի, գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (Ամստերդամ, Ալմելո, Հաագա, Ռոտտերդամ):
2020 թ. «Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում» ծրագրով հեռավար վերապատրաստումներ սփյուռքի ուսուցիչների համար՝«Դասավանդիր Հայաստան»-ից։
Գրել և հրատարակել է`
2011 թ.- «Հայոց լեզու. Գործնական առաջադրանքների ժողովածու 5-9- րդ դասարաններ», Երևան, Մանմար (հաստատված ՀՀ ԿԳՆ¬ի կողմից), համահեղինակ
2012-13 թթ. Հայոց լեզու: Թեմատիկ, կիսամյակային ամփոփիչ և գործնական աշխատանքների տետր-հարցարաններ (5-9 դասարաններ), Երևան, Զանգակ, Անտարես հրատ.-եր
2012 թ.  Մեթոդական ձեռնարկ միջին դպրոցի ուսուցիչների համար: «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների թեմատիկ պլանավորում 5-9 դասարաններ, Երևան, Զանգակ հրատակչություն համահեղինակ (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից)
2012 թ.  Մեթոդական ձեռնարկ ավագ դպրոցի ուսուցիչների համար: «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաների թեմատիկ պլանավորում 10-12 դասարաններ, Երևան, Զանգակ հրատակչություն, համահեղինակ (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի
կողմից)
2015 թ. Հայոց լեզու: Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 7-րդ դասարան, Երևան, Աստղիկ Գրատուն (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), համահեղինակ (ընդգրկված է սփյուռքի դպրոցներին հատկացվող պարտադիր գրականության ցանկում)
2015 թ. Հայոց բանահյուսություն (հնադար և միջնադար) ուսումնական ձեռնարկ և քրեստոմատիա, Երևան, Էդիթ Պրինտ, համահեղինակ ( հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), (Ստամբուլի Հ. Դինքի անվան հայկական դպրոցում գործածվում է որպես ընթերցարան)
2016 թ. – Հայոց լեզու: Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների
համար, 8-րդ դասարան, Երևան, Կռունկ տպագրատուն
(հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), համահեղինակ (ընդգրկված է սփյուռքի դպրոցներին հատկացվող պարտադիր գրականության ցանկում)
2016 թ. «Հայոց լեզու. Վարժությունների և առաջադրանքների ժողովածու, 5-9-րդ դասարաններ համար», Երևան, Կռունկ տպագրատուն (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), համահեղինակ, (ընդգրկված է Սփյուռքի դպրոցներին հատկացվող պարտադիր գրականության ցանկում)
2018 թ. Փոխադրությունների ժողովածու (5-9–րդ դասարաններ) , Երևան, Էդիթ պրինտ, համահեղինակ հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից
2018 թ.- Հայոց լեզու: Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 9-րդ դասարան, Երևան, Կռունկ տպագրատուն (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), համահեղինակ
2018 թ. – «Մայրենի 5-6» մեթոդական ձեռնարկ (թեմատիկ պլանավորումներ, հայտորոշիչ թեստեր, կիսամյակային գրավոր աշխատանքներ) (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից), համահեղինակ
2019 թթ. Գրականություն: 7-րդ դասարան, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, «Մարի» հրատարակչություն (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից)
2019 թթ.- Հայոց լեզու: 9-րդ դասարան, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, «Մարի» հրատարակչություն, (հաստատված ՀՀ ԿԳՆ-ի կողմից) համահեղինակ
2015-16 թթ.- «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի թեստերի կազմող
2017 թ.- Հայոց լեզվի ուսուցման ծրագրի կազմում փափախստականների համար:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2007 թ.– «Լավագույն ուսուցիչ-2007» մրցույթի 1-ին
մրցանակակիր՝ (հայոց լեզու և գրականություն)՝ ՀՀ ԿԳՆ-ի և Հայ Առաքելական եկեղեցի
2010 թ.- «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի «Ոսկե
հուշամեդալ»՝ ՀՀ ԿԳՆ-ի կողմից
2010 թ.- «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի «Նվիրում
երեխաներին» անվանակարգի հաղթող՝ ՀՀ ԿԳՆ-ի կողմից:

Other Members