Կարեն Թոխաթյան
1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի
աստղաֆիզիկայի բաժինը:
1986 թվականից Հայաստանի և Արցախի Հանրապետություների բարձրալեռնային մասերում
իրականացրել է ավելի քան 200 գիտարշավ` հայտնաբերել, քարտեզագրել և դասակարգել է
հազարավոր ժայռապատկերներ և տասնյակ հնագույն աստղագիտական կառույցներ, տեղում
կատարել հուշարձանների հաշվառման, պահպանության և բնակչության իրազեկման աշխատանք:
Կազմել է Հայաստանի, հարակից շրջանների և աշխարհի ժայռապատկերների էլեկտրոնային
քարտեզշտեմարան:
1994 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության
բաժնում, այժմ ավագ գիտաշխատող:
2020 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայաստանի
ժայռապատկերների տիպաբանությունը և պատմամշակութային նշանակությունը» թեմայով:
«Ժայռապատկերների Ուսումնասիրման Հայկական Միություն» հասարակական
կազմակեպության (ARARA-T) հիմնադիր նախագահն է: «Հայկական Աստղագիտական
Ընկերության» և աշխարհի մի շարք ժայռապատկերագիտական ու հնաստղագիտական միությունների
անդամ է:
2023 թվականից՝ ավագ դասախոս է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական
համալսարանում, վարում է «Հայրենագիտություն» և «Համաշխարհային քաղաքակրթություն»
դասընթացները:
90-ից ավելի գիտական և հանրապատչելի հոդվածների և «Հայաստանի ժայռապատկերները»
մենագրության հեղինակ է:
Այլ հոդվածներ կարելի է կարդալ այստեղ.
https://sci.academia.edu/KarenTokhatyan