Արևիկ Խուգեյան
2004 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև սովորել է նույն ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության ու մեթոդիկաների ամբիոնի ասպիրանտուրայում։
Շուրջ 12 տարի աշխատում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնում՝ որպես դասախոս։ 2015-2022 թթ. աշխատել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում՝ որպես դասախոս, 2021 թվականից աշխատել է նաև որպես ֆակուլտետի որակի պատասխանատու։
2016 թվականից մասնակցում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող։
2016 թ. «Հույսի կամուրջ» ՀԿ-ում վերապատրաստվել է որպես վերապատրաստող և իրականացրել վերապատրաստումներ «Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն» թեմայով։ 2019 թ. դեկտեմբերից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Teach For Armenia (Դասավանդի՛ր, Հայաստան) կրթական ծրագրի շրջանակներում աշխատել է ՀՄԿ վերապատրաստող մենթոր։
2021 թ. մասնակցել է Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքներին։
Եղել է ԿԶՆԱԿ հիմնադրամի նախադպրոցական համալիր ծրագրերի փորձագետ։
2021 թ. հիմնադրել և ղեկավարում է «Արև օր» զարգացման և ուսումնական կենտրոնը։
Արևիկ Խուգեյանը 20-ից ավելի գիտական և մեթոդական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև «Ներառող դասավանդում» ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ։