Ներածություն
Սույն պայմանները կարգավորում են Ձեր (այսուհետ Օգտատեր) և «Էդիթ Պրինտ» ՍՊԸ (այսուհետ Կատարող) կողմից krtahartak.am կայքի (այսուհետ` Կայք) օգտագործումը։
Կայքը օգտագործելով՝ Օգտատերը ամբողջությամբ ընդունում է սույն պայմանները, հետևաբար այդ պայմաններին կամ դրանց որևէ մասին չհամաձայնելու դեպքում Օգտատերը չպետք է օգտագործի Կայքը։
Եթե Օգտատերը գրանցվում է Կայքում, որևէ նյութ է ներկայացնում կամ օգտվում է Կայքի որևէ ծառայությունից, ապա նա ուղղակի համաձայնություն է տալիս սույն պայմաններին։
Կայքից օգտվելու համար Օգտատերը պետք է լինի առնվազն 18 տարեկան․ Կայքից օգտվելով կամ սույն պայմաններին համաձայնելով՝ Օգտատերը Կատարողին երաշխավորում և հավաստիացնում է, որ առնվազն 18 տարեկան է։ 18 տարեկանը չլրացած անձինք Կայքի ծառայություններից կարող են օգտվել ծնողի կամ խնամակալի օգտահաշվի միջոցով և նրա վերահսկողությամբ:
Հեղինակային իրավունքի վերաբերյալ ծանուցումը
Ղեկավարվելով սույն պայմանների ուղղակի դրույթներով՝
- Կատարողը տեղյակ է Կայքում տեղ գտած նյութերի հեղինակային իրավունքին, մտավոր սեփականության այլ իրավունքներին և երաշխավորում է դրանց պահպանումը.
- Կայքում հասանելի նյութերի հեղինակային իրավունքը և մտավոր սեփականության մյուս իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքն օգտագործելու թույլտվությունը
Օգտատերը իրավունք ունի՝
- Վեբ-զննարկիչով դիտել Կայքի էջերը,
- Կայքից տեսողական և լսողական ֆայլեր հեռարձակել (օգտագործելով Կայքի մեդիանվագարկիչը),
- Օգտվել Կայքից վեբ-զննարկիչի միջոցով:
- Բացառությամբ սույն պայմանների այլ դրույթներով ուղղակիորեն թույլատրված դեպքերի՝ արգելվում է Կայքից որևէ նյութ ներբեռնել կամ նման նյութ պահպանել համակարգչում։
- Բացառությամբ սույն պայմաններով ուղղակիորեն թույլատրված դեպքերի՝ արգելվում է խմագրել կամ որևէ կերպ փոփոխել Կայքում զետեղված նյութերից կամ տվյալներից որևէ մեկը։
- Եթե նյութի նկատմամբ համապատասխան իրավունքները չեն պատկանում Օգտատիրոջը, ապա արգելվում է՝
վերահրապարակել Կայքից նյութերը (այդ թվում՝ վերահրապարակելն այլ կայքում),
վաճառել, վարձույթով տալ կամ ենթալիցենզավորել Կայքի նյութերը,
հանրայնորեն ցուցադրել Կայքի նյութերը,
Կայքի նյութերը օգտագործել առևտրային նպատակով,
Կայքի նյութերը վերաբաշխել։
Կայքի փոփոխություններ
Կայքի, կայքի բաժինների և կամ Կայքի ֆունկցիոնալ հասանելիությունը կասեցնելու կամ սահմանափակելու իրավունքը վերապահվում է Կատարողին։ Կատարողը կարող է, օրինակ, Կայքի հասանելիությունը կասեցնել Կայքի սերվերի սպասարկման և Կայքի թարմացումների ժամանակ։ Օգտատերը իրավունք չունի շրջանցել, անտեսել կամ փորձել շրջանցել կայքի հասանելիության հետ կապված սահմանափակումների միջոցառումները։
Կայքի օգտագործման չարաշահումը
Արգելվում է՝
- Կայքն օգտագործել այնպիսի եղանակով կամ որևէ գործողության կատարմամբ, որը վնասում է կամ կարող է վնասել Կայքին կամ վատթարացնել Կայքի աշխատանքը, մատչելիությունը, հասանելիությունը, անընդհատությունը կամ անվտանգությունը,
- Կայքն օգտագործել այնպիսի եղանակով, որը ոչ իրավաչափ է, անօրինական, խարդախ կամ վնասաբեր, կամ որը կապված է որևէ ոչ իրավաչափ, անօրինական, խարդախ կամ վնասաբեր նպատակի կամ գործունեության հետ,
- կոտրել Կայքը կամ այլ եղանակով միջամտություն կատարել Կայքի աշխատանքին,
- առանց Կատարողի թույլտվության՝ հետազոտել, ուսումնասիրել կամ ստուգել Կայքի խոցելիությունը,
- շրջանցել Կայքի կամ դրան առնչվող վավերացման կամ անվտանգության որևէ համակարգ կամ գործընթաց,
- Կայքն օգտագործել որևէ լրտեսածրագիր, համակարգչային վիրուս, «տրոյական ձի», «ցանցային որդ», «ստեղնաշարային լրտես» կամ այլ վնասարար համակարգչային ծրագիր պարունակող (կամ դրանց առնչվող) նյութ կրկնօրինակելու, պահպանելու, ներկայացնելու, փոխանցելու, ուղարկելու, օգտագործելու, հրապարակելու կամ բաշխելու նպատակով,
- Կայքի ռեսուրսների վրա դնել ոչ ողջամիտ ծանրաբեռնվածություն (այդ թվում՝ սահմանափակել թողունակությունը, պահեստի տարողունակությունը և մշակման կարողությունը),
- առանց Կատարողի թույլտվության՝ գաղտնազերծել կամ վերծանել Կայքից կամ դեպի Կայք ուղարկված հաղորդագրությունները,
- Կայքում կամ կայքի առնչությամբ, առանց Կատարողի ուղղակի գրավոր համաձայնության, իրականացնել տվյալների կանոնավոր կամ ավտոմատ հավաքման գործողություններ (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ տվյալների դուրս բերում (data scraping), տվյալների հետազոտում (data mining), տվյալների արտահանում (data extraction) և տվյալների հավաքում (data harvesting),
- մուտք գործել Կայք կամ որևէ այլ եղանակով փոխազդել Կայքի հետ՝ օգտագործելով ռոբոտներ, «սարդեր» կամ այլ ավտոմատացված միջոցներ` ոչ որոնման համակարգի ցուցակավորման համար,
- Կայքն օգտագործել Կատարողի կողմից տրամադրված հանրամատչելի ինտերֆեյսներից,
- խախտել robots.txt ֆայլով Կայքի համար սահմանված հրահանգները,
- Կայքից հավաքած տվյալներն օգտագործել ուղղակի մարքեթինգային գործունեության նպատակով (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ էլեկտրոնային փոստով մարքեթինգ, SMS մարքեթինգ, տելեմարքեթինգ և էլեկտրոնային փոստով ուղարկվող գովազդ),
- կատարել Կայքի բնականոն օգտագործմանը հակասող որևէ գործողություն,
- կայքից հավաքած տվյալներն օգտագործել անհատների, ընկերությունների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կապ հաստատելու նպատակով:
Գրանցումը և օգտահաշիվները
Օգտահաշիվ ունենալու համար Օգտատերը կարող է գրանցվել Կայքում՝ լրացնելով և մուտք անելով օգտահաշվի գրանցման հայտը, ապա իրականացնել նույնականացման և հաստատման գործընթացը:
Օգտատերը իրավունք չունի թույլ տալ այլ անձի օգտվել օգտահաշվից՝ Կայք մուտք գործելու նպատակով:
Օգտատերը պետք է անմիջապես գրավոր ծանուցի Կատարողին, եթե նրան հայտնի է դառնում օգտահաշվի չթույլատրված օգտագործման որևէ դեպք:
Օգտատերը կարող է օգտվել կայքում զետեղված ծառայությունից դասընթացը իր օգտահաշվին կցելուց 20 օրյա ժամկետում։
Օգտատիրոջ մուտքանվան տվյալները
Եթե Օգտատերը գրանցվում է կայքում օգտահաշիվ ունենալու համար, ապա Օգտատերն ինքն է ընտրում մուտքանուն և գաղտնաբառ:
Օգտատերը իրավունք չունի օգտագործել օգտահաշիվը կամ օգտատիրոջ մուտքանունը մեկ այլ անձի փոխարեն ներկայանալու համար։
Օգտատերը պետք է գաղտնի պահի իր գաղտնաբառը։
Օգտատերը պետք է անմիջապես գրավոր ծանուցի Կատարողին, եթե նրան հայտնի է դարձել գաղտնաբառի բացահայտման դեպք։
Օգտատերը պատասխանատվություն է կրում գաղտնաբառի գաղտնիության ապահովման հարցում: Թերանալու հետևանքով Կայքում կատարվող գործողությունների համար Օգտատերը կարող է ենթարկվել պատասխանատվության այդ թերացումից բխող վնասների համար։
Օգտահաշվի չեղարկումը և կասեցումը
Կատարողն իրավունք ունի`
- ժամանակավոր կասեցնել Օգտատիրոջ օգտահաշիվը,
- չեղարկել Օգտատիրոջ օգտահաշիվը ցանկացած պահի՝ իր իսկ հայեցողությամբ՝ պայմանով, որ եթե չեղարկվում են այն ծառայությունները, որոնց համար Օգտատերը արդեն իսկ վճարել է, և Օգտատերը չի խախտել սույն պայմանների որևէ կետ, ապա Օգտատերը կստանա փոխհատուցում այն ծառայությունների և այն ժամանակահատվածի համար, որոնք Օգտատիրոջը պետք է տրամադրեր Կատարողը: Կատարողը չեղարկման մասին նախապես գրավոր ծանուցում է Օգտատիրոջը:
Բաժանորդագրություններ
Կայքի ծառայություններին բաժանորդագրվելու համար Օգտատերը պետք է վճարի բաժանորդագրության վճար՝ օգտահաշվի գրանցման գործընթացի ժամանակ կամ Կայքում օգտահաշիվը գրանցելուց հետո: Կատարողը Օգտատիրոջը կուղարկի պատվերը ստանալու վերաբերյալ հաստատում:
Օգտատերը հնարավորություն կունենա նախքան պատվեր ձևակերպումը բացահայտել և ուղղել մուտքային սխալները:
Քանի դեռ Օգտատիրոջ օգտահաշիվն ու բաժանորդագրությունը համապատասխանում են սույն պայմաններին, Օգտատերը կօգտվի Կայքում նշված՝ ընտրված բաժանորդագրության տեսակին համապատասխան հնարավորություններից:
Բաժանորդագրման ցանկացած տեսակի ավարտին՝ Կատարողի կողմից Օգտատերը կստանա հիշեցումներ, որից հետո Օգտատերը կարող է չեղարկել կամ երկարացնել բաժանորդագրության ժամանակահատվածը:
Վճարները
Կայքի ծառայությունների մասով վճարները ժամանակ առ ժամանակ կներկայացվեն կայքում:
Սույն պայմաններում կամ Կայքում նշված բոլոր սակագները ներառում են ՀՀ օրենսդրությամբ գործող հարկերը:
Կատարողը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխել սակագները՝ Կայքում հրապարակելով նոր սակագներ, սակայն դա չի վերաբերում ծառայությունների համար նախկինում կատարված վճարներին։
Ձեր բովանդակությունն օգտագործելու մեր իրավունքը
Ըստ սույն պայմանների՝ «Ձեր բովանդակությունը» նշանակում է բոլոր այն աշխատանքներն ու նյութերը (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ տեքստ, գծագրեր, պատկերներ, լսողական նյութեր, տեսողական նյութեր, տեսալսողական նյութեր, սցենարներ, ծրագրեր և ֆայլեր), որոնք Օգտատերը Կայք է մուտքագրել պահպանման, հրապարակման, Կայքի միջոցով մշակման կամ փոխանցման նպատակով։
Օգտատերը Կատարողին է շնորհում ամբողջ աշխարհում գործող, անվերադարձելի (անհետկանչելի), հասարակ (ոչ բացառիկ), առանց ռոյալթիների վճարման արտոնագիր՝ Օգտատիրոջ բովանդակությունը ներկայումս գոյություն ունեցող կամ ապագայում ստեղծվելիք ցանկացած եղանակով օգտագործելու, վերարտադրելու, պահպանելու, ադապտացնելու, հրատարակելու, թարգմանելուև տարածելու համար կամ այս կայքում կամ այս կայքի առնչությամբ (ցանկացած իրավահաջորդ կայքում կամ ցանկացած իրավահաջորդ կայքի առնչությամբ) Օգտատիրոջ բովանդակությունը վերարտադրելու, պահպանելու և հրատարակելու համար կամ այս կայքում կամ այս կայքի առնչությամբ Օգտատիրոջ բովանդակությունը վերարտադրելու, պահպանելու և, Օգտատիրոջ կողմից տրվող հատուկ համաձայնությամբ, հրատարակելու համար:
Օգտատերը Կատարողին շնորհում է իր լիցենզավորված իրավունքները ենթալիցենզավորելու իրավունք:
Օգտատերը Կատարողին շնորհում է լիցենզավորվող իրավունքների խախտման դեպքում հայց ներկայացնելու իրավունք։
Սույնով Օգտատերը հրաժարվում է բովանդակության նկատմամբ բոլոր բարոյական իրավունքներից՝ այնքանով, որքանով դա թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ: Օգտատերը նաև երախշավորում և հավաստիացնում է, որ հրաժարվել է բովանդակության նկատմամբ բոլոր մյուս բարոյական իրավունքներից՝ այնքանով, որքանով դա թույլատրվում է գործող օրենքով:
Օգտատերը կարող է խմբագրել բովանդակությունը այնքանով, որքանով դա թույլատրվում է՝ օգտագործելով Կայքում հասանելի բովանդակության խմբագրման հնարավորությունները: