Մարիաննա Տիգրանյան
Ծնվել է 1971 թվականին Երևանում:
Ավարտել է Երևանի Ձայնի մշակման և պահպանման երաժշտական դպրոցը։ 1990 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանը, 1995 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, իսկ 2005 թվականին՝ ասպիրանտուրան:
Հայաստանի ազգային ռադիոյի «Հայաստանի ձայն» խմբագրությունում (1994-1995 թթ.) վարել է հեղինակային հաղորդաշար (հայերեն, ռուսերեն) հայկական ժողովրդական երգաստեղծության ժանրերի մասին։
1995-2005 թթ. աշխատել է Արմավիրի արվեստի ուսումնարանում՝ որպես բաժնի վարիչ, 1997-1998 թթ. Եղվարդի երաժշտական դպրոցում: 2004 թվականից դասավանդում է Երևանի Կոիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
2010 թվականին դարձել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտական բաժնի գիտաշխատող, 2016 թվականին՝ ավագ գիտաշխատող։
2016 թ. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» թեմայով ատենախոսությունը:
Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին:
Ուսումնասիրում է հայոց ավանդական հարսանեկան ծեսը:
- Free
Հայկական մետաքսագործությունը և Սլուցկի գոտիները
3 Lessons6 Students