Back
User Avatar

Լուսինե Մուրադյան

Լուսինե Կարապետի Մուրադյանը 1985 թթ․ ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։
1985 թ․ աշխատել է Ստ. Շահումյանի անվան №1 միջն. դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
1987-1991 թթ․ համագործակցել է Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրության հետ, հեղինակել ու վարել է «Հայոց լեզու», «Մայրենի լեզու», «Սովորում ենք հայերեն» հաղորդումները։
1997 թ․ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան` որպես հայոց լեզվի և տերմինաբանության ամբիոնի հայոց լեզվի դասախոս։
2001 թ․ մրցութային կարգով ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արտասահմանցի ուսանողների համար լեզուների ամբիոնի հայոց լեզվի դասախոս և աշխատել մինչև 2007 թ․։
2009 թ․-ից աշխատում է Երևանի Հայբուսակ համալսարանում` որպես բժշկական ֆակուլտետի արտասահմանցի ուսանողների հայոց լեզվի դասախոս, որտեղ և իրականացրել է մասնագիտական փորձարարություն։
2007-2018 թթ․ համագործակցում է «Լազարյան դպրատուն», «Լինգվաֆորում», «Ալյանս ֆրանսեզ» լեզվի կենտրոնների հետ՝ որպես արտասահմանցի ուսանողների հայոց լեզվի դասախոս։
Մի շարք հոդվածների հեղինակ է: Գրել է «Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն», «Learning Armenian Headstart» դասագրքերը։

1 Course
0 Students