Իրինա Պոնոմարենկո
2002 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև եղել է նույն ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության ու մեթոդիկաների ամբիոնի հայցորդ։
22 տարի շարունակ աշխատել և աշխատում է կրթության տարբեր օղակներում՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում` որպես հոգեբան, հոգեբան-հետազոտող, հոգեբանության ուսուցչուհի, Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում` որպես հոգեբան։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստն է։ Զուգահեռ դասավանդել և դասավանդում է ՀՊՄՀ սկզբնական ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության ու մեթոդիկաների ամբիոնում:
2016 թ. «Հույսի կամուրջ» ՀԿ-ում վերապատրաստվել է որպես վերապատրաստող և իրականացրել վերապատրաստումներ «Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն» թեմայով. 2019 թ. դեկտեմբերից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Teach For Armenia (Դասավանդի՛ր, Հայաստան) կրթական ծրագրի շրջանակներում` որպես ՀՄԿ վերապատրաստող մենթոր։
Եղել է ԿԶՆԱԿ հիմնադրամի նախադպրոցական համալիր ծրագրերի հոգեբան խորհրդատու և փորձագետ։
40-ից ավելի ուսումնամեթոդական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, ինչպես նաև «Ներառող դասավանդում» ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ։
- AMD15,000.00
Դասընթաց 3 (ՆՈՒՀ-ի տնօրենների, մեթոդիստների և մանկավարժների վերապարաստման դասընթաց)
8 Lessons30 Students - Free
Մեթոդիստների մեթոդիկաներ
12 Lessons58 Students - AMD15,000.00
Դասընթաց 2 (Նախադպրոցական մանկավարժների հենքային դասընթաց)
7 Lessons22 Students - AMD12,000.00
Դասընթաց 1 (Նախադպրոցական մանկավարժների հենքային դասընթաց)
11 Lessons59 Students