Թեմատիկ աշխատանք
Թեմատիկ գրավոր աշխատանքը միավորային գնահատման մի տեսակ է, որի իրականացման ընթացքում սովորողն իր ուսանած ուսումնական նյութը ներկայացնում է գրավոր:
Այդ աշխատանքները տրվում են ծրագրային որոշակի թեմա ուսուցանելուց հետո: Թեմատիկ գրավոր աշխատանքում պետք է ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ` դրանց յուրացման մակարդակը բացահայտելու նպատակով: Կախված ուսումնական առարկայից և թեմայից` թեմատիկ աշխատանքը կարող է նաև լինել բանավոր կամ գործնական: Կարրելի է կիառել նաև կարճաժամկետ գրավոր աշխատանքներ:
Թեմատիկ գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից: