Առաջադրանքների տեսակները
Թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքում պետք է ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշիչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ` դրանց յուրացման մակարդակը բացահայտելու նպատակով: Առաջադրանքները կարող են տրվել թեստերով, որոնցում ներառված են ծրագրում առկա տարաբնույթ առաջադրանքներ.
- պատասխանի ընդարձակ շարադրմամբ,
- ճիշտ պատասխանի ընտրությամբ,
- կարճ պատասխան պահանջող,
- ապացուցում պահանջող,
- գործնական, կիրառական նշանակություն ունեցող,
- կառուցվածքի փոփոխություն պահանջող,
- գծապատկերի կազմման պահանջով,
- համապատասխանեցման պահանջով,
- բաց թողածը լրացնելու պահանջով,
- ստեղծագործական մոտեցում պահանջող, կամ դրանց համադրմամբ:
Թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով:
Ամփոփիչ թեստ (գործնական աշխատանք)
Թեմատիկ աշխատանք
Թեմատիկ գրավոր աշխատանքը միավորային գնահատման մի տեսակ է, որի իրականացման ընթացքում սովորողն իր ուսանած ուսումնական նյութը ներկայացնում է գրավոր:
Այդ աշխատանքները տրվում են ծրագրային որոշակի թեմա ուսուցանելուց հետո: Թեմատիկ գրավոր աշխատանքում պետք է ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ` դրանց յուրացման մակարդակը բացահայտելու նպատակով: Կախված ուսումնական առարկայից և թեմայից` թեմատիկ աշխատանքը կարող է նաև լինել բանավոր կամ գործնական: Կարրելի է կիառել նաև կարճաժամկետ գրավոր աշխատանքներ:
Թեմատիկ գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում աշակերտի մնացորդային գիտելիքը:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կարող է իրագործվել բանավոր հարցման, գրավոր աշխատանքի կամ գործնական աշխատանքի միջոցով: Հարցման ձևը որոշում են առարկայական մասնագետներն ու տնօրինությունը:
Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքին տրվող ժամանակը որոշվում է` կախված ուսումնական առարկայից: Աշխատանքին տրվող ժամանակը պետք է համապատասխանի թեստի առաջադրանքները կատարելու սովորողի հնարավորություններին:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը պետք է պարունակի չափորոշչով նախատեսված բոլոր բարդության առաջադրանքներ և ընդգրկի ամբողջ կիսամյակի ընթացքում անցած նյութը: Թեստը պետք է ապահովի սովորողի առավելագույն, և չափորոշիչային նվազագույն գիտելիքներ ունեցող սովորողի` անցումային, միավոր ստանալու հնարավորությունը:
Թեստի յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է առանձին միավոր, նշվում է գնահատման քայլը: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է մյուսներից անկախ:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային սանդղակով: Եթե գնահատման համար ընտրվում է այլ սանդղակ, ապա պաշտոնական գրանցման համար այդ սանդղակով ստացված միավորները պետք է բերել 10 միավորային սանդղակի` օգտվելով համապատասխան բանաձևից:
Գրականություն`
1. Օ.Ս. Միքայելյան, Ս.Օ.Միքայելյան: <<Ընթացիկ գնահատման նոր համակարգը որպես կրթության որակի բարելավման խթան>> ուսուցչի ձեռնարկ: Երևան 2010: Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է գտնել Կրթության ազգային ինստիտուտի կայքում` www.aniedu.am – Հանրակրթություն – Գնահատում բաժնում:
2. Օնիկ Միքայելյան, Սոնա Միքայելյան: <<Թեստ. կառուցման և արդյունքների վերլուծության հիմունքներ>> ձեռնարկ: Երևան 2015, <<Զանգակ>> հրատարակչություն:
3. Թ. Թովմասյան, Լ. Գրիգորյան, 5-6-րդ դասարանների թեմատիկ պլանների, հայորոշիչ թեստերի և կիսամյակային ամփոփիչ աշխաանքների ժողովածու. Եր., «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2017 :
4. Սիրամարգ Վարդումյան, Նինա Ջաղինյան, Լիլիթ Հարությունյան, Գարի Վարելլա: <<Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ. տեսություններ, մեթոդներ, գնահատում>> ձեռնարկ: Երևան 2005, <<Նոյյան Տապան>> հրատարակչություն:
5. <<Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. Ուսումնառություն, դասավանդում, գնահատում>>: Երևան 2005, <<Նորք>> գրատուն:
6. Ա. Հովհաննիսյան, Կ. Հարությունյան, Ս. Խրիմյան և ուրիշներ: <<Համագործակցային ուսուցում>> ձեռնարկ: Երևան 2006, <<Անտարես>> հրատարակչություն: Գնահատումը` տես էջ. 79-89: