Թեստ հասկացությունը, թեստի տեսակները ու դրանց կառուցման սկզբունքները:
Թեստ հասկացությունը, թեստի տեսակները ու դրանց կառուցման սկզբունքները:
Հայտորոշիչ թեստի կազմում:
Ընթացիկ գնահատման թեստերի կազմում, գնահատում և ինքնագնահատում (ինքնուրույն աշխատանք): 1/2 ժամ
Թեստ
Թեստի տեսակները և կառուցման սկզբունքները
Թեստը (հարցարանը) որոշակի նպատակով բարեխղճորեն ընտրված առաջադրանքն է կամ առաջադրանքների խումբ, որի նպատակն է հնարավորինս ճիշտ գնահատել սովորողների ձեռքբերումները և արժևորել նրանց ուսումնական գործունեությունը:
Թեստ կազմելիս շատ կարևոր է պարզ պատկերացնել այն ուսումնական նպատակը, որի համար այն նախատեսված է: Առանց նպատակի հստակեցման` թեստը հիմնականում վերածվում է առաջադրանքների անհասկանալի մի համախմբի: Նպատակի մասին խոսելիս` տեղին է հիշել Սենեկայի «Եթե մարդը չգիտի, թե դեպի որ նավահանգիստն է նավարկում, ապա նրա համար ոչ մի քամի էլ նպաստավոր չէ» ասացվածքը:
Թեստի միջոցով ստուգվում են սովորողի գիտելիքը, կարողությունները, հմտություններն ու արժեքային համակարգը: Թեստի նպատակն է` պարզել, թե սովորողը որքանով է յուրացրել ուսումնական նյութը: Արդյունքներն օգտագործվում են միավորային գնահատման կամ հայտորոշման նպատակով:
Ըստ նպատակի թեստը կարող է լինել.
ամփոփիչ (առաջադիմության ստուգման) թեստ, որը տրվում է կիսամյակի, կամ յուրաքանչյուր թեմայի վերջում` ուսումնական նյութի յուրացման մակարդակը ստուգելու համար,
հայտորոշիչ թեստ, որը տրվում է պարբերաբար` հայտորոշելու սովորողների թույլ և ուժեղ կողմերը` հետագայում ուսուցումը բարելավելու նպատակով,
տեղակայման թեստ, որը տրվում է դասընթացի սկզբում` սովորողներին տեղակայելու` ըստ իրենց գիտելիքի և կարողությունների:
Հայտորոշիչ թեստի բնութագրիչ առանձնահատկություններ են.
կարճ ժամանակի համար է, արագ է,
որոշակի է,
արագ է ստուգվում և արժևորվում,
բոլոր առաջադրանքներն ուղղված են նույն գիտելիքի, կարողության կամ հմտության ստուգմանը,
սովորողների մեծ մասի համար թեստը մատչելի է,
արդյունքները հեշտ վերլուծելի են:
Թեստի արդյունքները վերլուծելով և մեկնաբանելով` կարելի է որոշել աշակերտների հետ հետագա անելիքները, ինչպես նաև ուսուցանվող նյութի առավել ընկալելի մեթոդի ընտրությունը:
Թեստերն ազդում են ուսուցման ամբողջ գործընթացի վրա: Այդպիսի ազդեցությունը կոչվում է թեստի հակադարձ ազդեցություն, որը կարող է լինել դրական կամ բացասական: Թեստերի դրական ազդեցությունն ուսուցման վրա գլխավորապես պայմանավորված է ստուգվող նյութի ընտրությամբ: Եթե այն ընդգրկուն է և արտացոլում է իրապես ուսուցանված և սովորողների կողմից ընկալված նյութերը, ապա թեստի ազդեցությունը համարվում է դրական, իսկ եթե թեստը բացասաբար է անդրադառնում ուսուցման վրա, ապա ազդեցությունը բացասական է: Բերենք օրինակ` անգլերենից, եթե թեստում գերակշռում է քերականական նյութը և ուշադրություն չի դարձվում հմտությունների ստուգման վրա, ապա ուսուցումը տարվում է միակողմանի: Սրանք այն ընդհանուր բնութագրիչներից են, որ այսօր հատկապես կարևոր են ուսուցիչների և աշակերտների համար:
Թեստ կազմելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ:
Թեստը պետք է լինի հուսալի, հավաստի և արդյունավետ: Թեստը համարվում է հուսալի, եթե թեստի արդյունքները գրեթե նույնն են տարբեր օրերին նույն խմբին ստուգելու դեպքում, կամ միաժամանակ երկու համարժեք թեստերի տրամադրման դեպքում ստացվում են գրեթե նույն արդյունքները: Հուսալիությունն ստուգման արդյունքում գրանցված միավորի հարաբերական կայունությունն է:
Յուրաքանչյուր թեստին կից պետք է մշակվեն գնահատման չափանիշներ: Այդտեղ բացահայտ ներկայացվում են ստուգման կամ ուսումնասիրման համար անհրաժեշտ որակներն ու հարակից պահանջները, որոնք պետք է դրսևորի առաջադրանքները կատարող սովորողը: Կատարված աշխատանքի արդյունքներն ստուգվում են գնահատման կամ հետազոտման և ուսուցանման նպատակով:
Թեստի արդյունքներն ավելի հուսալի են, եթե այն նախատեսվում է ավելի քիչ ուսումնական որակներ կամ ձեռքբերումներ ստուգելու համար:
Թեստը պետք է լինի հավաստի, այսինքն, ստուգի այն գիտելիքը, կարողությունն ու հմտությունը, որը նախատեսված է ստուգել: Օրինակ՝ լեզուներում, եթե ուզում ենք ստուգել գրելու կամ կարդալու որևէ հմտություն, ապա ընտրված վարժությունը պետք է ստուգի միմիայն այդ հմտությունը: Կարևոր է, որպեսզի հավաստի լինի վարժության տիպը կամ ձևաչափը: Այն պետք է ծանոթ լինի սովորողներին:
Թեստի հավաստիությունը նպատակին ծառայելն է: Օրինակ, ի՞նչ արժեք կունենան մեր ջանքերը, եթե հասնենք կայարան` գնացքի մեկնումից թեկուզև մեկ րոպե ուշացումով:
Թեստի արժևորման և կատարելագործման համար առավել հիմնարար բնութագրիչ է հավաստիությունը, քանի որ այն իր նշանակությամբ բացարձակ որակ է, որով արժևորվում և որակապես բարելավվում է թեստը:
Թեստի արդյունքում ստացված թվանշաններն ինքնին այնքան հետաքրքրական չեն, որքան դրանց ինչ-որ բնութագրիչներով օժտված լինելը և այն, թե դրանց մեկնաբանություններից ինչ հետևություններ են արվում սովորողների, սովորելու, դասավանդման, կրթակարգի, չափորոշչի և ծրագրերի մասին:
Թեստի կրթակարգային կամ չափորոշչային հավաստիությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են չափորոշչային պահանջներն արտահայտված գնահատման մեջ` առաջադրանքների միջոցով:
Թեստը պետք է լինի իրագործելի թե’ մարդկային ռեսուրսների, թե’ ֆինանսական, թե’ տեխնիկական, և թե’ ժամանակի առումներով:
Թեստը պետք է լինի արդյունավետ: Արդյունավետ թեստը ենթադրում է նվազագույն առաջադրանքների քանակով և ժամանակի ծախսով առավելագույն արդյունքի ապահովում: Բովանդակության տեսակետից արդյունավետ է այն թեստը, որն ընդգրկում է ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական կարևոր նյութը` ամփոփ ներկայացված որպես ծրագրային պարտադիր միջուկ: Թեստն արդյունավետ է, եթե բարդության աստիճանը համաապատասխանում է թեստավորվողի պատրաստվածության մակարդակին: Համապատասխանել նշանակում է, որ միջին պատրաստվածություն ունեցող սովորողի համար թեստը պետք է ոչ շատ հեշտ և ոչ էլ շատ դժվար լինի: Այն պետք է լինի միջին բարդության:
Թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն չափորոշչային բոլոր մակարդակներին համապատասխան առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար դժվար առաջադրանքներ, որոնք պահանջում են նյութի խորքային յուրացում, բարդ և անծանոթ իրադրություններում կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ աշխատանքները կարող են գնահատվել միավորային տարբեր սանդղակներով, բայց պաշտոնական գրանցման համար դրանք պետք է բերել 10 միավորային սանդղակի (տե′ս գնահատման մեթոդական ցուցումները):
Թեստում կիրառվող առաջադրանքների տեսակները
Ամփոփիչ թեստ (գործնական աշխատանք 2)
բ) Թեստը բաղկացած է առաջադրանքներից: Առաջադրանքի պահանջ համարվում են տարբեր հարցադրումները: Կարևոր է, որ առաջադրանքը ձևակերպվի պարզ, հստակ և միանշանակ:
Թեստը կազմելիս անհրաժեշտ է իմանալ, թե ինչն ենք չափում(սովորողի գիտելիքը, կարողությունը, հմտությունը), և ինչ նպատակով ենք չափում: Առաջադրանքների տեսակներն ընտրվում են նշված պահանջներին համապատասխան: Թեստում ընդգրկված յուրաքանչյուր առաջադրանք պետք է օգնի չափման գործընթացին` տարբերակելով սովորողների ունակությունները:
Թեստում կարող են ներառվել առաջադրանքների տարբեր տեսակներ, որոնցից են`
- պատասխանի ընդարձակ շարադրմամբ,
- ճիշտ պատասխանի ընտրությամբ, կարճ պատասխան պահանջող,
- ապացուցում պահանջող,
- գործնական, կիրառական նշանակություն ունեցող,
- կառուցվածքի փոփոխություն պահանջող,
- գծապատկերի կազմման պահանջով,
- համապատասխանեցման պահանջով,
- բաց թողածը լրացնելու պահանջով,
- ստեղծագործական մոտեցում պահանջողկամ դրանց համադրմամբ:
գ) Ամփոփիչ թեստի կազմում
Ստորև ներկայացված են վերապատրաստվող ուսուցիչներին տրվող բաշխման նյութերը:
Թեստում կիրառվող առաջադրանքների տեսակները
Ամփոփիչ թեստ (գործնական աշխատանք 2)
բ) Թեստը բաղկացած է առաջադրանքներից: Առաջադրանքի պահանջ համարվում են տարբեր հարցադրումները: Կարևոր է, որ առաջադրանքը ձևակերպվի պարզ, հստակ և միանշանակ:
Թեստը կազմելիս անհրաժեշտ է իմանալ, թե ինչն ենք չափում(սովորողի գիտելիքը, կարողությունը, հմտությունը), և ինչ նպատակով ենք չափում: Առաջադրանքների տեսակներն ընտրվում են նշված պահանջներին համապատասխան: Թեստում ընդգրկված յուրաքանչյուր առաջադրանք պետք է օգնի չափման գործընթացին` տարբերակելով սովորողների ունակությունները:
Թեստում կարող են ներառվել առաջադրանքների տարբեր տեսակներ, որոնցից են`
պատասխանի ընդարձակ շարադրմամբ,
ճիշտ պատասխանի ընտրությամբ,
կարճ պատասխան պահանջող,
ապացուցում պահանջող,
գործնական, կիրառական նշանակություն ունեցող,
կառուցվածքի փոփոխություն պահանջող,
գծապատկերի կազմման պահանջով,
համապատասխանեցման պահանջով,
բաց թողածը լրացնելու պահանջով,
ստեղծագործական մոտեցում պահանջող
կամ դրանց համադրմամբ: