12 փաստ բնապահպանության և առողջ ապրելակերպի մասին
Գիտնականներն ապացուցել են, որ փշատերև անտառներում օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է: Զբոսանքը փշատերև անտառով վերացնում է սթրեսը և նյարդային լարվածություն, կարգավորում թոքերի օդափոխությունը, և, ինչպես հարկն է, բարելավում շնչառությունը:
Ճամփորդությունն օգտակար է մտավոր առողջության համար, բացի այդ՝ նվազեցնում է սրտային կաթվածի և դեպրեսիայի վտանգը:
Կանադայում ավելի շատ լճեր կան, քան աշխարհի որևէ այլ երկրում:
Մարոկկոն աշխարհի միակ երկիրն է, որտեղ այծերը, խոտի պակասի պատճառով, բարձրանում են ծառերին և մակաղում են դրանց վրա ամբողջական հոտերով:
Մաստակը տասը րոպեում ոչնչացնում է գրեթե նույնքան մանրէ, որքան ատամը մաքրող թելիկը:
Ոսկին երկրի վրա այնքան հազվադեպ հանդիպող մետաղ է, որ մեկ ժամում աշխարհում ավելի շատ երկաթ է հայտնաբերվում, քան մարդկության ողջ պատմության ընթացքում ոսկի է գտնվել:
Ծխողները չորս անգամ ավելի շատ են դժգոհում հոգնածության զգացողությունից դեռ առավոտ կանուխ և 70 տոկոսով ավելի են վտանգում իրնեց… լսողությունը:
Փամփշտապաշտպան բաճկոնները և մեքենայի ապակիները մաքրող ձողերը հնարել են կանայք:
Մարդուն, որը ձեռքում պահում է տաք հեղուկով գավաթը, շրջապատը նույնպես «ջերմ» է թվում:
Եթե «Կոկա-Կոլայի» յուրքանչյուր գնված շշի դիմաց մեկ ծառ տնկվեր, Երկրի ողջ անտառային ծածկույթը կվերականգնվեր երեք տարվա ընթացքում:
Ասում են՝ կատուներին հետևելն ավելի շատ է նվազեցնում է նյարդային լարվածությունը, թախիծն ու մեղքի զգացողությունը, քան շներին կամ այլ կենդանիների դիտելը:
Կան վկայություններ, որ դելֆինները ծովում «ստանձնում» են լողորդների և սերֆինգիստների թիկնապահի ծառայությունը՝ պաշտպանելով նրանց շնաձկների հարձակումներից:
Tag:Հետաքրքիր փաստեր